22/11/2011 12:18
Լոս Անջելեսում հանդիպել է բարերար Հարութ Բրությանին
Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Հարութ Բրությանի հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ ակտիվ մասնակցություն կունենա մեր հանրապետության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստան« համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: