22/11/2011 15:30
Հարություն Հակոբյանը բաժանեց 1-2-րդ տեղերը
ՖԻԴԵ-ի վարպետ Հարություն Հակոբյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում շրջանային կարգով անցկացված 12-րդ միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միջազգային վարպետ Ջանիբեկ Ամանովի (Ղազախստան) հետ բաժանել առաջին-երկրորդ տեղերը: Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) 5 միավորով գրավել է 4-րդ տեղը: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) արդյունքն է 4 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: