22/11/2011 14:19
Իրանը գնել է Անգելա Մերկելի օդանավը
Իրանական «Մահան» ավիաընկերությունը 3 միլիոն 125 հազար ԱՄՆ դոլարով գնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` գերմանական կողմը Ա.Մերկելի 1989թ.արտադրության «A310» մոդելի ինքնաթիռը վաճառել էր ուկրաինական մի ընկերության, իսկ վերջինս էլ նոյեմբեր ամսին վաճառել է իրանական «Մահան» ավիաընկերությանը:
Նշենք, որ Իրանի նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների համաձայն` արգելվում է Իրանին նոր ինքնաթիռ և ինքնաթիռի պահեստամասեր վաճառել, այդ պատճառով էլ Իրանը ստիպված է լինում օգտագործված ինքնաթիռներ գնել երրորդ երկրների միջոցով: