23/11/2011 16:00
ՀՀ ԿԳ նախարարը կմեկնի Լիբանան
Լիբանանի Հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-ից 27-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն:
Այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է: Տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից: