23/11/2011 13:11
Հայ շախմատիստները` աշխարհի պատանեկան առաջնությունում
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվող աշխարհի շախմատի մինչև 18 տարեկանների առաջնության 5-րդ տուրում, ինչպես հայտնում է armchess.am-ը, Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել Սալեմին, իսկ Ռոբերտ Աղասարյանը միավորը կիսել է Էսպինոզայի հետ: Այժմ Սամվել Տեր-Սահակյանը 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Աղասարյանն իր ակտիվում ունի 3,5 միավոր և ընթանում է 21-րդ հորիզոնականում: