23/11/2011 14:02
Հայաստանի հավաքականը պահպանել է 46-րդ տեղը
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հոկտեմբերի 19-ին հրապարակված տարբերակի համեմատությամբ Հայաստանի ընտրանին պահպանել իր տեղը` 612 միավորով զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ազգային թիմը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին:
1. Իսպանիա-1564 (միավոր)
2. Հոլանդիա-1365
3. Գերմանիա-1345
4. Ուրուգվայ-1309
5. Անգլիա-1173
6. Բրազիլիա-1143
7. Պորտուգալիա-1100
8. Խորվաթիա-1091
9. Իտալիա-1082
10. Արգենտինա-1067
11. Դանիա-1035
12. Ռուսաստան-971
33. Չեխիա-749
46. ՀԱՅԱՍՏԱՆ-612
55. Ուկրաինա-568
58. Էստոնիա-543
65. Բելառուս-501
68. Լատվիա-466
74. Վրաստան-451
76. Ուզբեկստան-449
85. Բուլղարիա-410
94. Լիտվա-382
113. Ադրբեջան-300
135. Մոլդովա-229
138. Ղազախստան-219
139. Տաջիկստան-207
147. Թուրքմենստան-164
155. Մալթա-140
188. Ղրղզստան-42
Աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են: