23/11/2011 12:08
Ամերիկահայ բարերարների հետ հանդիպել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարարներ և բարերարներ Իսակ Վարդանյանի և Գևորգ Ոսկանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շինարարության ոլորտին և այս բնագավառում փոխգործակցության հաստատմանը:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներին մեր հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: