23/11/2011 10:41
Սանկտ-Պետերբուրգում գնդակահարվել է գործարար Դավիդ Տերտերյանը
Սանկտ-Պետերբուրգի «Բոլշոյա Օզյորնայա» փողոցում գործարարի սպանություն է տեղի ունեցել:
Իրապահների հաղորդմամբ, 48-ամյա գործարար Դավիդ Տերտերյանը գնդակահարվել է սեփական ավտոմեքենայի մեջ:
Վերջինս մահացել է «շտապ օգնության» մեքենայում:
Դ. Տերտերյանը հանդիսանում էր մի քանի պետերբուրգյան ընկերությունների սեփականատեր, որոնց թվում «Պիրոմանի» ռեստորանը և «Սեվզապմեբել» ընկերությունը: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: