23/11/2011 14:11
ՀՀ գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը մեկնեց Փարիզ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 24-25-ին կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Խորհրդի անդամ 71 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստին հրավիրված է նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը: Հայտնում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո քարտուղարը: