23/11/2011 11:59
Թալիբները հերքում են հրադադարի մասին լուրերը
«Թալիբան» շարժումը հերքում է Պակիստանում հրադադարի հայտարարման և կառավարության հետ բանակցությունների մասին լուրերը: Այդ մասին հայտարարել է թալիբների մամլո քարտուղարը:
Հերքումը հայտարարվել էր այն բանից հետո, երբ հարձակում էր տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով, ըստ իշխանությունների, զոհվել է 2 ոստիկան:
Թալիբների մամլո քարտուղար Էսանուլլա Էսան հայտարարել է, որ Դերա-Իսմաիլ-Խան քաղաքի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնում է «Թալիբան» շարժումը: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: