23/11/2011 12:07
Բ. Սահակյանը հանդիպել է Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Նախօրեին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին և Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում և երախտագիություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Արցախին մշտապես սատարելու համար:
Հանդիպմանը, ըստ աղբյուրի, ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: