23/11/2011 13:56
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները: