23/11/2011 10:40
Հանրապետությունում օդի ջերմարստիճանի նվազում կդիտվի
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սյունիքում և Արցախում երեկոյան տեղումները կպահպանվեն` առավելապես ձնախառն անձրևի տեսքով: Ճանապարհներին տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն:
«Meteo-tv»-ի հաղորդմամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվեն տեղումներ, կսկսվի օդի ջեմարստիճանի նվազումը: Քամին` հյուիս-արևմտյան 2-7մ/վրկ, լեռնանցքներում` ուժգնացում 15-20մ/վրկ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Meteo-tv-ին հայտնում են, որ տեղումներ են դիտվում միայն Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում, այստեղ առատ տեղումներ սպասվում են վաղը` նոյեմբերի 24-ին: Մառախուղ է Մեղրիի մոտակայքում և Տավուշում: ճանապարհներին տեղ-տեղ տեսանելիությունը կլինի ցածր: Ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը` գիշերը կլինի 0-+2, ցերեկային ժամերին` +6+8, իսկ երեկոյան` +3+5: