24/11/2011 10:40
Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` Նարեկացիում
Այսօր, «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի կունենա Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Ամենակարևորն արվեստում չափի զգացումն է» խորագրով:
Անդրանիկ Քեշիշյանը, ով լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ-ին տեղափոխվել է Հայաստան` նպատակ ունենալով շարունակել հետագա ստեղծագործական կյանքն այստեղ: Սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում:
Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն հեղինակի ստեղծագործությունները, այլև դրանց ստեղծման ընթացքը, նկարահանման գործընթացը: