24/11/2011 12:45
«Արցախի զարգացման խումբ»-ը հանդիպել է ԼՂՀ նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ում Արցախի ճանաչելիության նպաստմանը, նրա ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրների ներկայացմանը վերաբերող հարցեր:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հատուկ ուշադրություն է դարձվել ներբուհական համագործակցությանը և այս ոլորտում ամերիկյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ կայուն կապերի հաստատմանն ու խորացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: