24/11/2011 12:53
Հանդիպում ամերիկահայ գործարար, բարերար Արարատ Սեզգինի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Արարատ Սեզգինի հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սննդի արդյունաբերության զարգացման հարցերին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարևորել է այս ոլորտում Սփյուռքի հետ գործնական կապերի հաստատումը` նշելով, որ դա դրականորեն կազդի Արցախում սննդի արդյունաբերության զարգացման և համաշխարհային պահանջներին համապատասխանեցման գործընթացի վրա:
Հանդիպմանը մասնացում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: