24/11/2011 10:24
ԵՄ-ն կկիրառի պատժամիջոցներ Սիրիայի ֆինանսական հատվածի դեմ
ԵՄ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայի ֆինանսական հատվածի դեմ, որոնք սկսելու են կիրառվել հաջորդ շաբաթվանից:
Սպասվում է, որ նոր սահմանափակումների փաթեթի մեջ կներառվեն Սիրիայի բանկերում ներդրումներ կատարելու արգելքը, կառավարության վարկավորման, թանկարժեք մետաղների առևտրի և այլ պատժամիջոցներ:
Բացի այդ, Բրյուսելը մտադիր է արգելք կիրառել ԵՄ-ում սիրիական բանկերի ներկայացուցչությունների բացման դեմ: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: