24/11/2011 10:06
Առաջին անգամ Թուրքիայի իշխանությունները ներողություն են խնդրել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ժողովրդի անունից պետության պատմության մեջ առաջին անգամ ներողություն է խնդրել՝ 1930-ին կատարված քուրդերի զանգվածային կոտորածի համար:
Վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել ի պատասխան ընդդիմադիր Հանրապետական ազգային կուսակցությանը, թե պետք է նախորդ դարի 30-ական թվականներին քրդերի հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների վրա լույս սփռել:
Հեռուստատեսային իր ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետն ասել է, որ «եթե կառավարությունը պետք է ներողություն խնդրի, եթե նման պրակտիկա գոյություն ունի, ապա ներողություն է խնդրում»:
Թուրքիայի պատմության մեջ սա առաջին անգամն է, երբ երկրի ղեկավարությունը մեղավոր է իրեն ճանաչում 14 հազար մարդու կոտորածի մեջ, որոնք կատարվել են 1937-1939-թթ: Այդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը այս կերպ փորձել է կանխել քրդերի հակակառավարական ապստամբությունը: Ներկայում քրդական հարցը մեկն է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու առանցքային բանակցային գործընթացում: Եվրոպական միությունը պնդում է՝ քրդերին տալ ինքնավարություն և հարգել նրանց իրավունքները՝ համաձայն եվրոպական չափանիշների: