24/11/2011 11:16
Այսօր ամենուրեք սպասվում են տեղումներ
Երևանում այս պահին ձյուն է գալիս: Սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ վրկ, տեղ-տեղ մերկասառույց, գիշերը 0 -2 աստիճան, իսկ ցերեկը +2 +4, երեկոյան-1 +1
Այսօր հանրապետռության տարածքում եղանակը կպայմանավորի հյուսիս-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Այսօր ամենուրեք սպասվում են տեղումներ: Առատ տեղումներ կդիտվեն օրվա երկրորդ կեսին հատկապես Տավուշում և Լոռիում, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում:
Քամին արևմտյան 2-7 մ վրկ, տեղ-տեղ ուժգնացում 18-23 մ վրկ: Այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Ճանապարհըների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում և լեռնանցքներում` բուք, բուքի հետևանքով ճանապարհներին ցածր տեսանելիություն և դժվարանցանելիություն:
Meteo-tv-ին խորհուրդ է տալիս առանց հույժ անհրաժեշտության նոյեմբերի 24-ին չմեկնել շրջաններ, հետաձգել ընդամենը 1-2 օրով: