25/11/2011 18:41
Մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հրապարակում է նաև հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ ամոթանք տվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ նրա` այսօր ողջ հանրապետության տարածքում մարդկանց շարժը դեպի Երևան կասեցվել է:
Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց լռել և նայել միմյանց աչքերին, որ այդ լռության մեջ բյուրեղանա ժողովրդի, քաղաքացու հաղթելու կամքը: Նա նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի «չափազանց բարդ» տնտեսական, բարոյահոգեբանական ու քաղաքական վիճակի վերաբերյալ:
Այնուհետև ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: Հրապարակախոսը շեշտեց, որ Հայաստանը իր երազած երկիրը չէ. երազանքները հօդս են ցնդում, երբ ծանոթանում է ապօրինություններին, կամայականությանը: