25/11/2011 11:08
Եգիպտոսում ցույցերի նոր ալիք է հասունանում
Եգիպտոսի զանգվածային ցույցերի մասնակիցները, որոնք նպատակ ունեն վերջ դնել ռազմական գործողություններին, հույս ունեն, որ ուրբաթ օրվա ավանդական աղոթքից հետո իրենց մեծ քանակությամբ մարդիկ կմիանան: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Շատ ցուցարարներ ամբողջ գիշերն անցկացրել են Կահիրեի Թահրիր հրապարակում` չնայած Եգիպտոսի լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե նախկին վարչապետ Քամալ Գանզուրին համաձայնել է ձևավորել նոր կառավարություն` իշխող ռազմական խորհրդի հետ բանակցություններից հետո:
Դիտորդների կարծիքով` 78-ամյա Գանզուրին դժվար թե երիտասարդ ցուցարարների կողմից որպես գրավիչ գործիչ ընկալվի:
Նշենք, որ Եգիպտոսի զինվորական իշխանությունը մերժում է խորհրդարանական ընտրությունները հետաձգելու պահանջը, որոնք պետք է անցկացվեն առաջիկա երկուշաբթի օրը: