25/11/2011 12:00
Ֆրանսուա Բայրուն Ֆրանսիայի նախագահի թեկնածու
Ֆրանսուա Բայրուն ցանկություն ունի առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:
Քաղաքագետների կարծիքով, Բայրուն, որպես կենտրոնամետների ներկայացուցիչ կարող է իր կողմը գրավել Ելիսեյան պալատի ղեկավար Նիկոլյա Սարկոզիի ձայները:
Բայրուն նշել է, որ ինքը պատրաստվում է դառնալ նախագահի թեկնածու, քանի որ կարծում է, որ երկրին անհրաժեշտ է նոր ալիք` երկիրը չի դիմանա ևս 5 տարի այն ամենին, ինչ այժմ կատարվում է:
Նշենք, որ Բայրուն այժմ հանդիսանում է «Ժողովրդական շարժում» կուսակցության ղեկավար, իսկ սոցիոլոգների հարցումների համաձայն, եթե ընտրություններն անցնեին այսօր, ապա վերջինս կհավաքեր ձայների 7%-ը, Սարկոզին`26%, իսկ առաջատարը` 30% ձայներով, կլիներ սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլլանդը: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: