25/11/2011 12:45
Ֆրանսիան և Գերմանիան որոշել են այլևս պահանջներ չդնել ԵԿԲ-ի դիմաց
Ֆրանսիան և Գերմանիան երեկ պայմանավորվել են այլևս հրապարակավ չվիճել այն թեմայի շուրջ, որ Եվրոպական կենտրոնական բանկը /ԵԿԲ/ պետք է ավելին անի եվրագոտուն` խորացող ճգնաժամից փրկելու համար:
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Ֆիանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ բանակցություներից հետո, հայտարարել են, որ հավատում են կենտրոնական բանկի անկախությանը` առաջարկելով փոփոխությունների ենթարկել Լիսաբոնյան պայմանագիրն` ուղղված հասնելու առավել նեղ ֆինանսական համագործակցության:
«Մենք բոլորս արտահայտել ենք մեր վստահությունը ԵԿԲ-ի և նրա ղեկավարների նկատմամբ, ինչպես նաև պայմանավորվել ենք ձեռնպահ մնալ այդ կարևորագույն կառույցի առջև պահանջներ դնելու հարցում»,-հայտարարել է Սարկոզին` Ստրասբուրգում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: