25/11/2011 15:50
ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 հետվճարային բաժանորդ ստացավ սմարթֆոն
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքում ընկերության 30 հետվճարային բաժանորդ արժանացել է Google Nexus S սմարթֆոնի:
Ընկերությունից հայտնում են, որ իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետևյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» և կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչև մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, և հաջորդող երեք ամիսների (հունիս-սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 և ավելի տոկոսով:
Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:
Ծրագրի թափանցիկությունը և արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին:
Երջանիկ պատահականությամբ` սմարթֆոնի արժանացողներից երկուսը համակարգչային ծրագրի կողմից ընտրված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ հրավիրված` ծրագրի եզրափակիչ փուլն անցած մասնակիցներից էին: Լուսինե Սիմոնյանը և Խորեն Հովհաննիսյանն իրենց սմարթֆոնները ստացան անմիջապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում:
Բացի այդ, հրավիրվածների համար ևս խաղարկվեց մեկ Google Nexus S սմարթֆոն: Սմարթֆոնը ստացել է Լուսիկ Ավետիսյանը: Վիճակահանության երեք հաղթողների նվերները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մյուս հաղթողներն իրենց սմարթֆոնը կստանան` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակ:
Ծրագրի մնացած մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից կստանան 500 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ` մեկ ամսվա համար: