25/11/2011 11:25
Սպասվում է առանց ձյուն, բայց ցուրտ եղանակ
Այսօր Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցուրտ ճակատի անցմամբ: Արևելյան առանձին շրջաններում հնարավոր է ձյուն, այլ վայրերում` փոփոխական ամպամածություն:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Թեև այսօր գրեթե ամենուրեք տեղումները կդադարեն, սակայն բուքի հետևանքով ճանապարհներին հնարավոր է ցածր տեսանելիություն և դժվարանցանելիություն:
Հայպետհիդրոմետը նախազգուշացնում է, որ նոյեմբերի 26-ի գիշերը եղանակը կրկին ցրտելու է և խորհուրդ է տալիս առանց խիստ անհրաժեշտության շրջաններ չմեկնել:
Մայրաքաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ` հնարավոր է մերկասառույց և քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2, երեկոյան` -1 -3: