26/11/2011 11:35
Սամվել Տեր-Սահակյանի հերթական հաղթական քայլը
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող աշխարհի շախմատի պատանեկան առաջնության 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կրկին հաղթանակ տոնեց մինչև 18 տարեկանների մրցաշարում և, վաստակելով 7,5 միավոր, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրա մրցակիցը Ռոզենն էր:
Ռոբերտ Աղասարյանը, իր հերթին, պարտության մատնեց Գաիտանին և 5,5 միավոր արդյունքով ընթանում է 14-րդ հորիզոնականում:
Ավելացնենք, որ 2-3-րդ տեղերը բաժանող Ֆեդոսեևն ու Դեբոշիսը մեկ միավորով հետ են մնում Սամվել Տեր-Սահակյանից:
Մինչև 16 տարեկանների առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը զիջեց Կորիին, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը առավելության հասավ Իսզատի նկատմամբ: Վերջինս իր միավորների քանակը հասցրեց 6-ի և տեղափոխվեց 7-րդ տեղ, իսկ Գաբուզյանը 5,5 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական: