26/11/2011 10:06
Արգենտինյան ֆիլմերի փառատոն` Երևանում
Դեկտեմբերի 9-11-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունենալու արգենտինական կինոյի փառատոն, որի շրջանակներում կներկայացվի արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը»` 2009թ.-ի լավագույն օտարալեզու օսկարակիր ֆիլմը. ֆիլմերը կցուցադրվեն իսպաներեն` անգլերեն տիտրերով:
Նշենք, որ դեկտեմբեր 9-ին, ժամը 19:00ին ներկայցվելու է «Նրա աչքերի գաղտնիքը» (2009թ.), ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելյա, դեկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին` «Ով է ասում, որ հեշտ է» (2007թ.), ռեժիսոր` Խուան Տարատուտո, ժամը 19:00-ին` «Վալենտինի երազանքը» (2002թ.), ռեժիսոր` Ալեխանդրո Ագրեստի:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին` «Խաղաքարերը նետված են» (2005թ.), ռեժիսոր` Սեբաստիան Բորենշտեյն, ժամը 19:00-ին` «Հարսնացուի որդին» (2001թ.), ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելյա: Մուտքն ազատ է: