26/11/2011 10:18
Գամբիա. «Միայն աստված կարող է ինձ հեռացնել իշխանությունից»
Գամբիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Յաիյա Ջամմեն:
Ջամմեն եկել էր իշխանության 1994թ.-ին` տապալելով նախկին նախագահ Դաուդ Կայրաբ Ջավարին:
Ջամմեն 46 տարեկան է և հայտնի է իր արտահայտությունով` «Միայն աստված կարող է ինձ հեռացնել իշխանությունից»:
Այս տարի ընտրություններին հետևել է 350 տեղական և միջազգային դիտորդ, իսկ Գամբիայում ընտրությունները տեղի են ունենում յուրահատուկ ձևով`ընտրողները մարմարից ժետոնը գցում են նեղ խողովակի մեջ, որը տանում է դեպի այն տակառը, որը ներկված է իրենց նախընտրելի կուսակցության գույներով: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: