26/11/2011 11:58
ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ. Հակառակորդը զոհեր և վիրավորներ ունի
«Հայկական ժամանակը» զրուցել է ԼՂ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ: Նա ասել է, որ այս օրերին զոհեր կան ադրբեջանական կողմից, բայց թիվը հստակ չէ: Իսկ հայկական կողմից զոհեր չկան: Հարցին` «մինչեւ երբ են շարունակվելու պատժիչ գործողությունները», Հասրաթյանը պատասխանել է. «Այնքան, քանի դեռ հակառակորդը չի հասկացել, որ նման քայլերով հնարավոր չէ պաշտպանության բանակին խեղճացնել… Մինչեւ հասկանան, որ ԼՂՀ-ի հետ ուժի դիրքերից չի կարելի խոսել: Պաշտպանության բանակը լրջորեն վերահսկում է իրավիճակը շփման գծի ողջ երկարությամբ եւ անհրաժեշտ պատասխանը տալու է հակառակորդի ցանկացած գործողությանը»:
Aysor.am -ի խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական դիպուկահարների գնդակներից Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի շփման գծում զոհվել էին Պաշտպանության բանակի երկու զինվոր։ Դրան հետևել են քաղաքական հայտարարություններ, որ` և այս զոհված հայ, և զոհվելիք ադրբեջանցի զինվորների մահվան մեղքը ընկնում է Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա` իր կողմից իրականացվող քաղաքականության պատճառով։
Մնացածը` տողատակերում։