26/11/2011 12:45
ՀՀ Նախագահ. «Մեր համար մեր զինվորի կյանքը շատ կարևոր է»
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ Նախագահը մասնակցեց Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
«Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել միշտ սահմանին անհանգիստ է լինելու, բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի: Մեր զինվորների մահը վերջին մի քանի օրերի ընթացքում, այդ կորոստի մեղքը ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, և նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուները իրենք են»,- ասաց Սերժ Սարգսյանը և փաստեց, որ` «Մեր համար մեր զինվորի կյանքը շատ կարևոր է և եթե իրենց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե ապա մեզ համար շատ թանկ արժե»:
ՀՀ Նախագահը շեշտեց, որ սա պետք է բոլորը հիշեն. «Կարծում եմ շուտով այս անհանգիստ վիճակը կմեղմվի, որովհետև մարդկային բանականությունն է դա պահանջում, ամեն ինչ լավ է լինելու»: