26/11/2011 10:22
Սիրիային տված ժամկետը լրացավ, պատասխան չկա
Պաշտոնական Դամասկոսն անտեսել է Արաբական պետությունների լիգայի սպառնալիքը, այն է՝ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառումը, եթե հրաժարվեն թույլ չտալ կազմակերպության դիտորդներին մուտք գործել իրենց երկիր:
Սիրիայի արձագանքման ժամանակը սպառվել էր դեռ երեկ, սակայն, ինչպես գրում է ռուսական «Բի-ԲիՍի-ն», լիգան Դամասկոսին, մտածելու համար, տվել էր լրացուցիչ՝ ևս մեկ օր ժամանակ:
Այժմ Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչները ծրագրել են այս հանգստյան օրերին հանդիպել՝ որոշելու Դամասկոսի դեմ կիրառվելիք պատժամիջոցները:
Պատժամիջոցները կարող են ներառել երթևեկության դադարեցում, ինչպես նաև ֆինանսական գործարքների և Սիրիայի պետական ակտիվների սառեցում: