26/11/2011 11:23
Նոյեմբերի 26-ը` Տեղեկատվության համաշխարհային օր
Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է, որը հռչակվել է Միջազգային տեղեկատվության ակադեմիայի նախաձեռնությամբ: Վերջինս ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհուրդներում ունի գլխավոր խորհրդատուի արգավիճակ:
Ինչպես գրում է «calend.ru» կայքը, տեղեկատվությունը, լայն իմաստով, խոսքի, նորության փոխանցումն է մարդկանց միջև` գրավոր, բանավոր կամ այլ տեխնիկական միջոցներով:
Տեղեկատվության դերը մարդու կյանքում միշտ էլ մեծ է եղել: Սակայն, 20-րդ դարի կեսերին, սոցիալական առաջընթացի և գիտության ու տեխնիկայի բուռն զարգաման արդյունքում տեղեկատվության դերն անասելի մեծացավ: