28/11/2011 17:36
Մեկնարկել է «ArmNet Awards 2011»-ի հանրային քվեարկությունը
Այսօր մեկնարկել ե «ArmNet Awards 2011» համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը, որը կտևի մինչև դեմտեմբերի 3-ը, ժամը 18:00-ը:
Քվեարկելու համար պետք է բջջային հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ կոդը, որը նշված է http://www.armnetawards.am/ կայքում` յուրաքանչյուր կայքի հասցեի կողքը: SMS քվեարկությանը կարող են մասնակցել նաև հայկական ինտերնետի այցելուները Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և մի շարք այլ երկրներից: Երկրների ամբողջական ցանկը, յուրաքանչյուր երկրից քվեարկելու համար հատուկ կարճ համարը և կարճ հաղորդագրության արժեքը կարելի է գտնել ArmNet Awards 2011-ի պաշտոնական վեբ կայքում:
«Օրանժ» ընկերությունից հայտնում են, որ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
«Armnet Awards 2011» ինտերնետային կայքերի մրցույթին այս տարի մասնակցում են 569 կայք, որոնցից ժյուրիի անդամները և հանրությունը կընտրեն հաղթողներին մրցույթի 8 անվանակարգերում: