28/11/2011 11:17
Եգիպտոսում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Եգիպտոսում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Սա առաջին ընտրությունն է, այն բանից հետո, երբ փետրվարին ժողովուրդը տապալեց նախագահ Հոսնի Մուբարաքին:
Utro.ru-ի փոխանցմամբ, ավելի վաղ Ռազմական բարձրագույն խորհրդի նախագահ ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին հայտարարել էր, որ թույլ չի տա որևէ մեկին խաթարել քվեարկության ընթացքը: Նա նաև ելույթ է ունեցել ցուցարարների առջև, որոնք նոյեմբերին դարձյալ գրոհել էին Կահիրեի Թահրիր հրապարակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ թահրիրյան վերջին ընդհարումներում զոհվել են մի քանի տասնյակ ցուցարարներ: