28/11/2011 11:42
Համայն Ռուսիո պատրիարքը Հայաստանում է
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի ինքնաթիռը: Նրան դիմավորել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և բարձրաստիճան այլ հոգևորականներ:
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Երևանում անցկացվելու է ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստը: Բացումը նախատեսված է քիչ հետո Մարզահեմարգային համալիրում, որին կմասնակցի նաև ՀՀ նախագահը:
Նշենք, որ այսօր տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը, որի ավարտին ԶԼՄ-ների համար կլինի հայտարարություն:
Հիշեցնենք նաև, որ վաղ առավոտյան Երևան էր ժամանել Կովկասի մուսուլմանների վարչության հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Ի դեպ, կրոնապետերի կայանալիք հանդիպմանը վրաց պատրիարք Իլյա 2-րդը չի մասնակցելու: