28/11/2011 16:41
Ռոման Սիմոնյանը գլխավորեց «Բանանց-2»-ը
Ֆուտբոլային մրցաշրջանի պաշտոնական ավարտից հետո փոփոխություններ են տեղի ունեցել «Բանանց» ֆուտբոլային ակումբի դուստր թիմի` «Բանանց-2»-ի մարզչական կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա օգնական Արամ Փարսադանյանի փոխարեն նոր մրցաշրջանին «Բանանց-2»-ը կսկսի նախապատրաստվել Ռոման Սիմոնյանի և նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի ու Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է «Բանանց» ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Ռոման Սիմոնյանն ու Կարեն Սիմոնյանը միաժամանակ օգնելու են «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին: Ավելացնենք, որ արդեն ավարտված մրցաշրջանում «Բանանց-2»-ն 1-ին խմբի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, ինչը, բնականաբար, լավ արդյունք չի կարող համարվել: