28/11/2011 11:13
Եմենի վարչապետ է դարձել ընդդիմության առաջնորդը
Եմենի նոր վարչապետ է դարձել ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Բասինդվան: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Եմենի փոխնախագահ Աբեդ Ռաբբո Մանսուր ալ-Հադին:
Բասինդվան, ով եղել է եմենական ապստամբության առաջնորդներից, այժմ պատրաստվում է ձևավորել անցումային կառավարություն, որը ղեկավարելու է երկիրը մինչ 2012 թ-ի փետրվար ամսին նախանշված արտահերթ նախագահական ընտրությունները:
Հաղորդագրությունում նշվում է, թե Մոհամեդ Բասինդվան նախկինում, դեռևս Սալեհի կառավարման ժամանակաշրջանում զբաղեցրել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, սակայն 2001 թ-ին լքել է իշխող կուսակցությունն ու անցել ընդդիմության կողմը:
Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին շուրջ 9 ամիս շարունակվող հուզումներից հետո Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ստորագրել էր Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդի նախաձեռնած համաձայնագիրը, որով իշխանությունը փոխանցել էր փոխնախագահին` փոխարենը ստանալով անվտանգության հստակ երաշխիքներ:
Իշխանության փոխանցումը դրական արձագանք էր գտել Արևմուտքում: