29/11/2011 13:10
Հայաստանի հավաքականը հրաժարվում է խաղալ Թուրքիայում
Փետրվարի 29-ին Թուրքիայում պլանավորված Բելառուս-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որի շուրջ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, անսպասելիորեն հայտնվել է կասկածի տակ: Այս մասին գրում է goals.by-ը` հենվելով «Պրեսբոլի» տարածած տեղեկատվության վրա:
Օրերս Բելառուսի ֆեդերացիան հայաստանյան գործընկերներից նամակ է ստացել, որում, առանց նշելու պատճառները, բացատրվում է, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է Բելառուսի ընտրանու հետ խաղալ ցանկացած երկրում, բացի Թուրքիայից: Այժմ ԲՖՖ-ն կամ պետք է ընդունի հայկական տարբերակը և կողմնորոշվի նոր մրցավայրի հարցում, կամ էլ պետք է նոր մրցակից փնտրի և խաղա Թուրքիայում: