29/11/2011 13:21
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում հանդիպել է Մ.Սահակաշվիլիին
Քիչ առաջ ՀՀ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Երկրի ղեկավարին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարարը, Վրաստանում Հայաստանի դեսպանը, վիրահայոց թեմի առաջնորդը:
Այս պահին Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նստավայրում: Այս մասին Վրաստանի մայրաքաղաքից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ նախագահին ուղեկցում է նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարները, ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը:
Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: