29/11/2011 10:00
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կոչ են արել Սիրիային դադարեցնել բռնությունը
ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը նախօրեին Սիրիայի իշխանություններին կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունը և ստեղծել խաղաղ և ժողովրդավարական պայմաններ՝ իշխանության փոխանցումն իրականացնելու համար:
Համատեղ հայտարարությունով, որն արվել է ԱՄՆ և ԵՄ անդամ երկրների առաջնորդների ամենամյա ժողովում, կոչ է արվում նաև Սիրիային թույլ տալ, որպեսզի դեպի երկիր մուտք գործեն իրավապաշտպան դիտորդներ և օտարերկրյա լրագրողներ: