30/11/2011 10:52
Իսլանդիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը
Իսլանդիան ճանաչել է Պաղեստինյան ինքնավարությունը` որպես անկախ պետություն:
Տեղական խորհրդարանում քվեարկության ժամանակ այդ որոշման օգտին է քվեարկել 63 պատգամավորներից` 38-ը:
Ի դեպ, Իսլանդիան ճանաչել է Պաղեստինը 1967թ.-ի սահմաններով:
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիկին բարձր է գնահատել Ռեյկյավիկի քայլը և հայտարարել, որ այդ փաստը կնշվի Ռամալլահի` ՄԱԿ ներկայացվող հայտի մեջ: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: