30/11/2011 16:17
Բաթումում հայ հյուպատոսը հանդիպել է գյուղնախարարի հետ
Այսօր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեյի հետ:
ԱԳՆ-ի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առևտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի և Աջարիայի միջև համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական և աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:
Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: