30/11/2011 11:15
Մայքլ Ջեքսոնի բժիշկը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Բժիշկ Կոնրադ Մյուրրեյը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության համար:
Լոս-Անջելոսում դատավորը Մյուրրեին դատապարտել է առավելագույն ժամկետի, որը նախատեսված է այդպիսի դեպքերի համար, ընդգծելով, որ վերջինս խախտել է բժշկի իր պարտականությունները:
Բժիշկն անքնությամբ տառապող երգչին էր տրամադրել ուժեղ ներգործություն ունեցող դեղի չափից դուրս մեծ չափաբաժին:
Նշենք, որ դատապարտված բժիշկը կկրի իր պատիժը շրջանային բանտում, իսկ իր պատժաժամկետի ավարտից հետո Մյուրրեյը կարող է դիմել պայմանական-վաղաժամկետ ազատման խնդրանքով, սակայն դատավորը հատուկ ընդգծել է, որ քիչ հավանական է, որ Մյուրրեյը դրան կարժանանա: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն: