30/11/2011 11:15
Քադաֆիի դուստրը ապստամբության կոչ է անում
Մուամար Քադաֆիի դուստրը՝ Ջամահիրի Մուամար Քադաֆի Աիշան, երեկ կոչ է արել լիբիացիներին՝ տապալել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի իշխանությունը։ Այս մասին տեղեկացնում է սիրիական «Ար-Ռայ» հեռուսատաալիքը։
«Իմ հայրը չի լքել մեզ, նա միշտ մեզ հետ է։ Մի մոռացեք նրա հրամանները, որոնցով դուք պետք է շարունակեք պայքարել նույնիսկ այն ժամանակ, երբ չեք լսում նրա ձայնը»,- հայտարարել է Աիշա Քադաֆին։
Նրա խոսքով՝ Լիբիայի ներկայիս իշխանություններն իրենց երկիր են ժամանել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով։
Օգոստոսի վերջին՝ Տրիպոլիի անկումից հետո, Աիշան, նրա մայրը և երկու եղբայրները պատսպարվել էին հարևան Ալժիրում։
Աիշայի այս հայտարարությունը վտանգի տակ է դնում այս երկրում փախստականի նրա կարգավիճակը, քանի որ նա մինչ այս խոստացել էր հրապարակային հայտարարություններ չանել։
Նշվում է, որ նմանատիպ մեկ այլ միջադեպի կապակցությամբ՝ Ալժիրի իշխանություններն արդեն իսկ նախազգուշացրել են նրան, որ կարտաքսեն երկրից։
Մուամար Քադաֆին, ով Լիբիան ղեկավարել էր 42 տարի, սպանվեց հոկտեմբերին՝ իր հայրենի Սիրտ քաղաքում։