30/11/2011 16:37
Ադրբեջանում լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում մնում է անպատիժ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Բաքվում լրագրող Ռաֆիկ Թագիի սպանության փաստը: Այս մասին տեղեկացնում է «Զերկալո» պարբերականը:
Դեսպանատունը նաև հայտարարել է, որ մեղավորները պետք է պատժվեն, և որ ազատությունը յուրաքանչյուր առողջ ժողովրդավարական համակարգի էական մասն է:
Աղբյուրի փոխանցմամբ` երեկ «Օբյեկտիվ ՏՎ»-ին տված հարցազրույցում Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ «Ռաֆիկ Թագիի մահը ոչ միայն հարված է հասցրել Ադրբեջանի վարկանիշին, այլև քաղաքացիական հասարակության անվտանգությանը»:
Այնուհետև աղբյուրը նշում է, որ «ցավոք, հասարակական կարծիքում արդեն ձևավորված կարծրատիպեր կան, որ ցանկացած ճնշում լրագրողների վրա մնում է անպատիժ»:
«Եվ այսպես, ո՞վ է սպանել Ռաֆիկ Թագիին, Իրանը՞»,- նման հարցով է հանդես եկել «Թուրան» լրատվական գործակալության խմբագիրը:
«Միգուցե նրանք, ովքեր ցանկանում են որպեսզի հակամարտություն սկսվի Իրանի և Ադրբեջանի միջև: Ցավոք այս բոլոր հարցերը մնում են անպատասխան: Միայն մեկ բան է պարզ, որ գրողը քաղաքական էքստրեմիզմի զոհ է դարձել: Բայց համոզված եմ, որ այդ դեպքը վերջինը չի լինի, քանի դեռ գործում է անպատժելիության սկզբունքը, երբ դեռ չեն բացահայտվել մի շարք սպանություններ՝ Էլմար Հուսեյնովի սպանությունից սկսած մինչև Ռաֆիկ Թագիինը»,- նշված է հայտարարության մեջ:
«Ո՞ւմ մտքով է անցել վիրահատությունից անմիջապես հետո Ռաֆիկ Թագիին տեղափոխել հիանադասենյակ: Արդյոք հիվանդանոցի բժիշկները մոռացե՞լ են բժշկության հիմունքները: Միգուցե դա նրանց ինչ-որ մեկն է հուշել»,- նշել է «Թուրան» լրատվական գործակալության խմբագիրը: