01/12/2011 12:27
Փարիզում լույս է տեսել Արցախի պատմության մասին աշխատություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանու ներքո և Ֆրանսիայում գործող «Սատար Լեռնային Ղարաբաղին» կազմակերպության աջակցությամբ Փարիզում լույս է տեսել «Արցախ՝ հայ ավանդույթների և արվեստի պարտեզ» ֆրանսերեն և անգլերեն լեզուներով նկարազարդ աշխատությունը:
Գիրքն ընթերցողին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Արցախի պատմությանը, հնագիտական ժառանգությանը, պատմաճարտարապետական հուշարձաններին, յուրատիպ գույներով հագեցած ձեռագիր-մատյաններին, գորգագործության արվեստի դպրոցին:
Գրքի հեղինակային կազմում են հանրահայտ գիտնականներ և դասախոսներ, որոնք հանդիսանում են Արցախի պատմության և մշակույթի գիտակներ:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: