01/12/2011 11:49
Հունաստանում կանցկացվի համընդհանուր գործադուլ
Այսօր հունական արհմիությունները համընդհանուր գործադուլ կանցկացնեն՝ բողոքելով կառավարության բյուջետային տնտեսման քաղաքականության դեմ:
Նախատեսվում է, որ համընդհանուր գործադուլի ժամանակ, որն արդեն 6-րդն է այս տարվա ընթացքում, աշխատանքը կդադարեցնեն պետական հիմնարկների աշխատակիցները, ինչպես նաև հիվանդանոցների, կրթական հաստատությունների, հասարակական տրանսպորտի, բանկերի աշխատակիցները:
Իսկ Աթենքում տեղի կունենան բողոքի ցույցեր` Լուկաս Պապադիմոսի նոր կառավարության դեմ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: