01/12/2011 18:49
Այս պահին Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ այս պահին Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի ատոմային կառույցների վրա, սակայն հրեական պետությունը չի բացառում ոչ մի հնարավորություն:
Նրա խոսքերով` իրենք ցանկություն չունեն այս պահին անցնել ակտիվ գործողությունների, չպետք է ներքաշվեն պատերազմի մեջ, երբ չկա դրա անհրաժեշտությունը, սակայն կարող է գալ այն ժամանակը, երբ իրենք ստիպված կլինեն բախվել փորձությունների հետ:
Է. Բարաքը շեշտել է, որ Իսրայելի դիրքորոշումը անփոփոխ է` ատոմային Իրանն անընդունելի է, և Իսրայելը պատրաստ է դա թույլ չտալ: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: