01/12/2011 19:18
Մարվեց ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշը
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ»-ի լրատվության բաժնից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը: