01/12/2011 19:25
Տիգրան Պետրոսյանը երրորդն է
Տիգրան Լ. Պետրոսյանը, Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացված մրցաշարի վերջին տուրում հաղթելով առաջին տեղում ընթացող գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտային (Հնդկաստան), 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին բաժին հասավ երրորդ մրցանակը: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Գուպտան: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ Զավեն Անդրիասյանը 8 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: